Սիրիայի Լաթաքա և Դաևաա նահանգներում տեղի են ունեցել հակաամերիկյան բողոքի ցույցեր
Սիրիայի Լաթաքիա և Դարաա նահանգների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել, բողոքելով Դամասկոսի դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողությունների դեմ:
Ցուցարարներն ԱՄՆ-ից պահանջել են դադարեցնել Սիրիայի ժողովրդի դեմ ուղղված ռազմական գործողությունները: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Բաշար Ասադի կառավարությանը:
Միաժամանակ, լուրեր են շրջանառվել, որ Սիրիայի բանակը, Համայի Աքիրբաթ շրջանում ռմբակոծել է ԻԼԻՊ-ի դիրքերը:
Սիրիայի ընդդիմադիրների հետ կապված իրավապաշտպան խումբը, որի գրասենյակը տեղակայված է Լոնդոնում, նույնես հայտարարել է Համա-Հալեպ-Ռաքքա եռանկյունում ահաբեկիչների ու Սիրիայի բանակի միջև ծանր բախումների մասին:
Հաղորդումների համաձայն, Սիրիայի բանակը շարունակում է Դեր Զորում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ ուղղված գործողությունները: