Էրդողանը հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով 35.000 դոլարի փոխհատուցում
Ապրիլ 13, 2016 15:12 Asia/Tehran
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ:
Էրդողանն ընդգծել է, որ Քըլըչդարօղլուն վիրավորել է իրեն և պահանջել է 100.000 լիրայի (մեկ դոլարը համարժեք է 2.84 լիրայի) փոխհատուցում:
Էրդողանի փաստաբան Հուսեին Այդընը հայտարարել է, որ Քըլըլչդարօղլուն երկրի նախագահին վիրավորել է 2016 թվականի ապրիլի 7-ին՝ մամուլի համար հայտարարություններ անելիս: Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածով նախագահին վիրավորելու համար սահմանված է 1-4 տարվա ազատազրկում:
1in.am
13/4/2016
Պիտակ