Հալեպի հայ համայնքն ակտիվորեն մասնակցեց խորհրդարանական ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i12187-Հալեպի_հայ_համայնքն_ակտիվորեն_մասնակցեց_խորհրդարանական_ընտրություններին
Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցեց Սիրիայում անցկացվող խորհրդարանական ընտրություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2016 15:40 Asia/Tehran
  • Հալեպի հայ համայնքն ակտիվորեն մասնակցեց  խորհրդարանական ընտրություններին

Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցեց Սիրիայում անցկացվող խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:

Խմբագրությունից փոխանցեցին, որ առավոտյան ժամը 7:00-ից սիրիահայությունը, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները շտապում են ընտրական տեղամասեր:

Հալեպի Բերիո Հայոց թեմի առաջնորդ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, հալեպահայ կազմակերպությունների ներկայացուցիչները, խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Ժիրայր Ռեիսյանը կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:

Խորհրդարանի 250 աթոռի համար պայքարում է 3500 թեկնածու: Հալեպում հայ համայնքի միասնական թեկնածուն Ժիրայր Ռեիսյանն է: Դամասկոսից ընտրությանը մասնակցում է 3 հայ թեկնածու` Նորա Արիսյանը, Էրատո Գրիգորյանը եւ Վահե Մահշիկյանը։