Սաուդյան Արաբիայի արտաքին պարտքն ավելացել է 375 տոկոսով
Հունիս 22, 2020 08:50 Asia/Tehran
Համաշխարհային բանկի տվյալներով, Մուհամմադ Բին Սալմանի իշխանության գալուց հետո, Սաուդյան Արաբիայի արտաքին պարտքը կտրուկ աճել է:
Համաշխարհային բանկի պաշտոնական տվյալներով, Մուհամմադ Բին Սալմանի օրոք, այդ երկրի արտաքին պարտքը հասել է 183 միլիարդ դոլարի:
Այս տվյալների համաձայն, Սաուդյան Արաբիայի արտաքին պարտքը վերջին երեք տարիների ընթացքում աննախադեպ աճ է արձանագրել, 2019թ վերջին հասնելով 375 տոկոսի: Այս տարվա համար կանխատեսվել է, որ Ռիադի արտաքին պարտքը կաճի ևս 54 տոկոսով:
Վիճակագրական տվյալները վերաբերում են կորոնավիրուսի պանդեմիայից և նավթի շուկայի ճգնաժամից առաջ եղած իրավիճակին:
Պիտակ