ՀԱՄԱՍ և ժողովրդական ճակատ շարժումները կարևորել են Դիմադրության ճակատի ամրապնդումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i122225-ՀԱՄԱՍ_և_ժողովրդական_ճակատ_շարժումները_կարևորել_են_Դիմադրության_ճակատի_ամրապնդումը
ՀԱՄԱՍ և ժողովրդական ճակատ պաղեստինյան շարժումները, կարևորելով Դիմադրության ճակատի ամրապնդումը, հայտարարել են, որ Պաղեստինի տարածքի ցանկացած թիզ հողը, բռնագրավված տարածքներին կցվելու դեպքում, դառնալու է սիոնիստ թշնամու հետ բախման գոտի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2020 08:06 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ և ժողովրդական ճակատ շարժումները կարևորել են Դիմադրության ճակատի ամրապնդումը

ՀԱՄԱՍ և ժողովրդական ճակատ պաղեստինյան շարժումները, կարևորելով Դիմադրության ճակատի ամրապնդումը, հայտարարել են, որ Պաղեստինի տարածքի ցանկացած թիզ հողը, բռնագրավված տարածքներին կցվելու դեպքում, դառնալու է սիոնիստ թշնամու հետ բախման գոտի:

«Ղոդս նեթ» գործակալության հաղորդման համաձայն, ՀԱՄԱՍ և ժողովրդական ճակատ շարժումները, համատեղ հաղորդագրություն տարածելով,  կարևորել են  Սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիոն քաղաքականության նկատմամբ Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը և ընդգծել  ռեժիմի հետ անվտանգության, քաղաքական և տնտեսական բոլոր համաձայնագրերը չեղարկելու անհրաժեշտությունը:

Շաբաթ երեկոյան, ՀԱՄԱՍ և ժողովրդական ճակատ պաղեստինյան շարժումները հայտարարել են, որ Դիմադրության խմբավորումների միջև համագործակցությունն ու համադրությունը ավելանալու է՝  Սիոնիստական ռեժիմի ոտնձգություններին դիմագրավելու համար:

Հուլիսի մեկից, Թրամփի կառավարության հովանավորությամբ, Սիոնիստական ռեժիմը մտադիր է պաշտոնապես բռնազավթել Հորդանան գետի արևմտյան ափի 30 տոկոսը:

Պաղեստինյան խմբավորումներն ու պաշտոնյաներն այդ քայլն ամերիկյան «Դարի գործարք» նենգ նախագծի մաս են համարում և ցանկանում են խզել համագործակցությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ: