Նուրի ալ-Մալեքի. «Միացյալ Նահանգներն ԻԼԻՊ-ի դեմ պայքարում չօգնեց Իրաքին»
Իրաքի նախկին վարչապետն ասել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ այս երկրի կառավարության ու բանակի մղած պայքարում ԱՄՆ-ն որևէ ռազմական օգնություն չցուցաբերեց Իրաքին»:
Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ-Մալեքին հավելել է.«Այն ժամանակ, երբ մեր բանակը պայքարում էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ, Միացյալ Նահանգները հրաժարվում էր ռազմական սարքեր տրամադրել Իրաքին, սակայն Իրանն ու Ռուսաստանը իրենց զինված ուժերի զինապահեստի դռների բացեցին Բաղդադի առջև»:
Անդրադառնալով ԻԼԻՊ-ի կողմից Մոսուլ քաղաքի բռնագրավման մանրամասներին, Նուրի Ալ-Մալեքին ասել է.«Մոսուլի անկումն իրականացավ իրաքյան բանակում նյութված դավադրության հետևանքով»:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը, 2014 թվականին ԱՄՆ-ի ու նրա արևմտյան և արաբ դաշնակիցների ներառյալ՝ Սաուդյան Արաբիայի ֆինանսական ու ռազմական աջակցությամբ, հարձակվեց Իրաքի վրա, բռնագրավեց այդ երկրի հյուսիսային ու արևմտյան շրջանների մեծ մասը և բազմաթիվ ոճիրներ գործեց: