Սիրիայի բանակն ամերիկյան զորուժին թույլ չի տվել անցնել Ալ Հասակա նահանգով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i122438-Սիրիայի_բանակն_ամերիկյան_զորուժին_թույլ_չի_տվել_անցնել_Ալ_Հասակա_նահանգով
Սիրիայի բանակն ամերիկյան զորուժին թույլ չի տվել անցնել Ալ Հասակա նահանգով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2020 12:39 Asia/Tehran
  • Սիրիայի բանակն ամերիկյան զորուժին թույլ չի տվել անցնել Ալ Հասակա նահանգով

Սիրիայի բանակն ամերիկյան զորուժին թույլ չի տվել անցնել Ալ Հասակա նահանգով:

Սիրիայի Սանա լրատվական գործակալությունը, հուլիսի 3-ին հաղորդել է, որ ամերիկացի զինծառայողներին տեղափոխող ավտոշարասյունը շարժվում էր Ալդարդարե կամրջով, որը կապում է Թել Թամրի և Աբու Ռասին շրջանները: Սակայն սիրիական բանակը թույլ չի տվել ավտոշարասյանը շարունակել ճանապարհը:

Ավելի վաղ նույնպես, երկրի տարբեր շրջաններում, սիրիական բանակը բազմիցս արգելել է ամերիկացի զինծառայողներին տեղափոխող ավտոշարասյուների երթևեկությունը:

Ալ Հասակա նահանգի Ղամիշլի քաղաքի Խորբե Ամու շրջանի բնակիչները նույնպես, հուլիսի 2-ին բողոքի ցույց են կազմակերպել, բողոքելով այդ տարածքում ամերիկյան զորուժի ներկայության դեմ: Ցուցարարները կրել են Սիրիայի դրոշը և Բաշար Ասադի պատկերները: