Սիոնիստ զինյալները վրաերթի են ենթարկել պաղեստինցի աղջնակին
Հուլիս 08, 2020 13:41 Asia/Tehran
Սիոնիստ զինյալներն անմարդկային քայլի դիմելով , երեքշաբթի օրն իրենց ավտոմեքենայով Ալ-Խալիլ քաղաքի հարավային Սադե ալ-Ֆահս թաղամասում վրաերթի են ենթարկել պաղեստինցի աղջնակին: Երեխան ծանր վնասվածքներ է ստացել:
Ինչպես հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաընկերությունը, Սիոնիստական ռեժիմի զորայինները նաև գրոհելով Ալ-Աղսա մզկիթը, ձերբակալել են մզկիթի վերակառուցման աշխատանքներով զբաղվող կոմիտեի նախագահ Բեսամ Ալ-Հալաղին:
Սիոնիստներն ամեն ինչ անում են,որպեսզի կանխեն Ալ-Աղսա մզկիթի վերակառուցումը:
Ալ-Աղսա մզկիթը, որպես Երուսաղեմի իսլամական-պաղեստինյան ինքնության հիմնական խորհրդանիշ, մշտապես եղել է Երուսաղեմը բռնագրաված ռեժիմի կործանարար գործողությունների թիրախը:
Պիտակ