Սիրիայում ամփոփում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i12271-Սիրիայում_ամփոփում_են_խորհրդարանական_ընտրությունների_արդյունքները
Սիրիայում տեղի ժամանակով կեսգիշերին փակվել են ընտրատեղամասերը, սկսվել է քվեների հաշվարկը: Այս մասին հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ընտրությունների հարցով բարձրագույն դատական կոմիտեի տեղեկատվությունը: Ավելի վաղ քվեարկությունը երկարաձգվել էր 5 ժամով՝ կապված ընտրողների բարձր ակտիվության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2016 07:12 Asia/Tehran
  • Սիրիայում ամփոփում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Սիրիայում տեղի ժամանակով կեսգիշերին փակվել են ընտրատեղամասերը, սկսվել է քվեների հաշվարկը: Այս մասին հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ընտրությունների հարցով բարձրագույն դատական կոմիտեի տեղեկատվությունը: Ավելի վաղ քվեարկությունը երկարաձգվել էր 5 ժամով՝ կապված ընտրողների բարձր ակտիվության հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Սիրիայում տեղի են ունեցել հերթական խորհրդարանական ընտրությունները: Նոր Ժողովրդական խորհրդի 250 տեղերին հավակնում էր մոտ 23500 թեկնածու տարբեր քաղաքական կուսակցություններից ու հասարակական կազմակերպություններից:

Ընտրությունների հարցով բարձրագույն դատական կոմիտեն որոշում է կայացրել, որ Իդլեբ, Ռաքքա, Հալեպ, Դեյր էզ-Զոր, Դարաա նահանգների բնակիչները, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները ահաբեկչական գործողությունների հետեւանքով, կարող են իրենց ընտրությունը կատարել այլ շրջաններում, մասնավորապես Դամասկոսում, Համայում, Լաթաքիայում, Տարտուսում, Սուվեյդայում, Հասակում բացված ընտրատեղամասերում: