Ասադի խորհրդական. Սիրիան, ինչպես Իրանը, պատժամիջոցները վերածում է հնարավորությունների
Ընդգծելով, որ Սիրիան, ինչպես Իրանը, պատժամիջոցները վերածում է հնարավորությունների, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական և լրատվության հարցերով խորհրդականը Թեհրանի հետ ռազմական համաձայնագրի ստորագրումը համարել է Կեսարի օրենքի ձախողմանն ուղղված առաջին քայլը
Հուլիսի 10-ին, Եմենի «Ալ-Մասիրա» լրատվական գործակալության լրագրողի հետ հեռախոսազրույցում, Բասնիե Շաբանը հայտարարել է, որ Կեսարի օրենքի հիման վրա ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներն անօրինական են, հավելելով, որ ճիշտ այնպես, ինչպես պատժամիջոցներն ուժեղացրեցին Իրանին, այնպես էլ ուժեղացնելու են Սիրիային: Շաբանը նշել է, որ Սիրիան կարող է պատժամիջոցները վերածել հնարավորությունների:
Նա հավելել է, որ Սիրիան ամրապնդում է իր համագործակցությունը դիմադրության առանցքի այլ երկրների հետ: Շաբանի խոսքերով. «Մենք կամրապնդենք մեր հարաբերությունները Արևելքի, մասնավորաես՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ»:
Հուլիսի 8-ին, Իրանն ու Սիրիան ստորագրեցին ռազմական համագործակցության համապարփակ համաձայնագիր:
Կեսարի օրենքը ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2019 թվականին ընդունված օրենք է, որն ուժի մեջ է մտել 2020թ հունիսի 1-ից և Դամասկոսի դեմ խիստ պատժամիջոցներ է սահմանում: