Հակաամերիկյան հանրահավաք՝ Սիրիայի հյուսիս-արևելքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i122896-Հակաամերիկյան_հանրահավաք_Սիրիայի_հյուսիս_արևելքում
Սիրիայի հյուսիսարևելյան շրջանի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ այդ երկրում ամերիկյյան զորուժի ներկայության և Բաղդադի դեմ պատժամիջոցների սահմանման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2020 04:32 Asia/Tehran
  • Հակաամերիկյան հանրահավաք՝ Սիրիայի հյուսիս-արևելքում

Սիրիայի հյուսիսարևելյան շրջանի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ այդ երկրում ամերիկյյան զորուժի ներկայության և Բաղդադի դեմ պատժամիջոցների սահմանման:

Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի Ղամիշլի շրջանի բնակիչները դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ կիրառված «Կեսարի օրենք» անունով հայտնի պատժամիջոցները և ԱՄՆ-ի ու Թուրքիայի կողմից այդ երկրի տարածքների օկուպացիան:

Հանրահավաքի մասնակիցները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի զորուժերի ներկայությունը տարածաշրջանում անապահովության և անկայունության հիմնական պատճառն է: Նրանք նշել են, որ քաոսը թույլ է տալիս զավթիչներին թալանել Սիրիայի հարստությունը, իսկ Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են սիրիացիներին ազգային կամքի դրսևորման համար պատժելու նպատակով: 

Սիրիայի նավթային պաշարների գրեթե 90 տոկոսը գտնվում է Եփրատ գետի արևելյան շրջանում, որը ներկայումս վերահսկվում է ԱՄՆ-ի ուժերի կողմից: