Էրդողանն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Ապրիլ 14, 2016 09:06 Asia/Tehran
Ստամբուլում կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը: Հանդիպումը տևել է 45 րոպե, այն ԶԼՄ-ների համար փակ է եղել:
Նշվում է, որ Ալիևը և Էրդողանը ընդգծել են երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում, ինչպես նաև վստահություն հայտնել, որ երկրների միջև ռազմավարական համագործակցությունն ընդլայնվելու է, փոխանցում է haqqin.az-ը:
Էրդողանը և Ալիևը հանդիպման ժամանակ քննարկել են նաև Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները և ներկայիս իրավիճակը:
armedia.am
14/4/2016
Պիտակ