Իրաք. «Գեներալ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է»
Իրաքի դատական գերագույն խորհուրդը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսի սպանության կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանին և նրա զինակիցները 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի Բաղդադի օդանավակայանի մոտ նահատակվեցին ամերիկացի ահաբեկիչ և ագրեսոր ուժերի օդային հարձակման հետևանքով:
Իրաքի դատական գերագույն խորհրդի հաղորդագրության մեջ ասված է.«Հետաքննությունն սկսվել է հենց առաջին օրվանից և Իրաքի դատական համակարգն այդ դեպքը դիտում է որպես ոճրագործություն, որ տեղի է ունեցել այդ երկրի տարածքում»:
Ըստ հաղորդագրության, քայլեր են կատարվել Իրաքի դատական համակարգի օրենքի շրջանակում և ԻԻՀ դեսպանության օրինական ներկայացուցչի խոսքերը ևս արձանագրվել են:
Իրաքի դատական գերագույն խորհրդի հաղորդագրությունը հրապարակվել է այսօր Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Բաղդադ կատարած այցի հետ միաժամանակ: