Հինգերորդ անընդմեջ շաբաթը, Նեթանյահուի նստավայրի դիմաց ցույցերը շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123471-Հինգերորդ_անընդմեջ_շաբաթը_Նեթանյահուի_նստավայրի_դիմաց_ցույցերը_շարունակվում_են
Արդեն հինգ շաբաթ անընդմեջ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավտորիտար քաղաքականության և կոռուպցիոն գործերի դեմ բողոքի ցույցեր են անցկացվում օկուպացված Երուսաղեմում գտնվող նրա նստավայրի դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2020 07:43 Asia/Tehran

Արդեն հինգ շաբաթ անընդմեջ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավտորիտար քաղաքականության և կոռուպցիոն գործերի դեմ բողոքի ցույցեր են անցկացվում օկուպացված Երուսաղեմում գտնվող նրա նստավայրի դիմաց:

Բռնագրավված Երուսաղեմի հազարավոր բնակիչներ շաբաթ երեկոյան  հանրահավաք են անցկացրել Նեթանյահուի նստավայրի առջև, այնուհետև երթով շարժվել դեպի մոտակա փողոցներ՝ պահանջելով նրա հրաժարականը:

Ցուցարարները պաստառներ կրելով բողոքել են Նեթանյահուի կոռուպցիոն գործերի դեմ, ընդգծելով նրա հրաժարականի անհրաժեշտությունը:

Պաստառների վրա Prime Mitister(վարչապետ) բառակապակցության փոխարեն  գրված է եղել Crime Minister (Հանցագործության նախարար): 

Վերջին ամիսների ընթացքում Նեթանյահուն մեղադրվում  է  կոռուպցիայի մեջ: Չորս դատական գործ է հարուցված նրա դեմ:

Կորոնավիրուսի դեմ պայքարում նա թույլ գործունեություն է ունեցել: