Կոալիցիոն ուժերը Սիրիայի արևելքում քաղաքացիական անձանց են ձերբակալել
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ խումբը հայտնել է, որ ԱՄՆ-ի կոալիցիոն ուժերը և քուրդ աշխարհազորայինները Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Ջազիրա ռազմաբազայի շրջակայքում ձերբակալել են մի խումբ բնակիչների:
«Բացի Սիրիայի արևելքի բնակիչներին կալանավորելուց, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան զորուժ է գործուղել Ալ-Ջազիրա ռազմաբազա»,- հայտարարել է խումբը:
Որոշ աղբյուրներ նշում են, որ ամերիկացիները մտադիր են վերահաստատվել Ալ-Ջազիրա բազայում՝ Եփրատի արևելյան շրջաններում իրենց ներկայությունն ամրապնդելու նպատակով
Վերջին ամիսներին Սիրիայի Դեմոկրատական ուժերի զինյալները, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գլխավորությամբ, երկրի արևելքում իրականացրել են մի շարք լայնածավալ գործողություններ, ձերբակալելով խաղաղ բնակիչներին:
Սիրիայի ժողովուրդը դեմ է այդ երկրում ԱՄՆ-ի զորուժի շարունակական ներկայությանը: