Համասը հակարդարձել է Իսրայելին ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123523-Համասը_հակարդարձել_է_Իսրայելին_ԱՄՆ_ի_ֆինանսական_աջակցությանը
Համաս շարժումը հակադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսում Իսրայելին ֆինանսական աջակցության վերաբերյալ նախագծի հաստատմանը, հայտարարելով, որ այդ քայլն աշխարհում տարածում է «գոռալու» և միջազգային իրավունքները խախտելու քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2020 08:23 Asia/Tehran
  • Համասը հակարդարձել է Իսրայելին ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությանը

Համաս շարժումը հակադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսում Իսրայելին ֆինանսական աջակցության վերաբերյալ նախագծի հաստատմանը, հայտարարելով, որ այդ քայլն աշխարհում տարածում է «գոռալու» և միջազգային իրավունքները խախտելու քաղաքականությունը:

Կիրակի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատեց մի նախագիծ, որով Սիոնիստական ռեժիմին 38 միլիարդ դոլարի օգնություն է ցուցաբերվելու առաջին 10 տարիների ընթացքում:

Ֆարս լրատվական ծառայության հաղորդմամբ, Համասի միջազգային հարաբերությունների բաժնի պատասխանտուներից Բասեմ Նաիմն այսօր դատապարտել է այդ որոշումը, հավելելով. «ԱՄՆ-ի այս քայլը ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլ նաև քաղաքական, այն էլ ամենաբարձր օրենսդիր մարմնի կողմից՝ Պաղեստինի նկատմամբ Իսրայելի հակամարդկային հանցագործությունների նկատմամբ»:

Նա հավելել է. «Միացյալ Նահանգներն այսպիսով մեղսակից է դառնում Պաղեստինի ժողովրդի իրավունքների ոտնահարմանը, իսկ ընդհանուր առմամբ, նման որոշումը խաթարում է տարածաշրջանի ու ողջ աշխարհի կայունությունը»:

Վերջին տարիներին Սիոնիստական ռեժիմը Սպիտակ տան լայնածավալ աջակցության շնորհիվ, բազմաթիվ հանցագործություններ է իրականացրել բռնագրավված տարածքների բնակիչների դեմ: