Եվրոպական երկրները բողոքել են Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավանների անօրինական կառուցման դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123781-Եվրոպական_երկրները_բողոքել_են_Սիոնիստական_ռեժիմի_քաղաքատիպ_ավանների_անօրինական_կառուցման_դեմ
15 Եվրոպական երկրների դեսպաններ մի նամակ հղելով Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներին, իրենց բողոքն են հայտնել այդ ռեժիմի կողմից անօրինական կերպով քաղաքատիպ ավաններ կառուցելու դեմ: Այս մասին հաղորդում է Երիտասարդ լրագրողների ակումբը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Օգոստոս 02, 2020 08:14 Asia/Tehran
  • Եվրոպական երկրները բողոքել են Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավանների անօրինական կառուցման դեմ

15 Եվրոպական երկրների դեսպաններ մի նամակ հղելով Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներին, իրենց բողոքն են հայտնել այդ ռեժիմի կողմից անօրինական կերպով քաղաքատիպ ավաններ կառուցելու դեմ: Այս մասին հաղորդում է Երիտասարդ լրագրողների ակումբը:

Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներին հղած նամակում եվրոպացի դեսպանները դատապարտել են Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից ավանների անօրինական կառուցումը:

Նամակը ստորագրել են, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի,Պորտուգալիայի և Շվեդիայի դեսպանները:

Սիոնիստական ռեժիմը մշտապես ուշադրություն չդարձնելով միազգային հանրության կոչերին, շարունակում է քաղաքատիպ ավանների կառուցումը: Այդ գործում նրան աջակցում է Միացյալ Նահանգները:

Այդ բոլոր քաղաքատիպ ավանները միջազգային օրենսդրությամբ և ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն համարվում են անօրինական:

Իսրայելի ռեժիմը մտադիր է ևս մեկ ավան կառուցել բռնագրաված Երուսաղեմ ի(Ղոդս) հյուսիսային հատվածում և այն բնակեցնել սիոնիստներով:

90 հազար քմ մակերեսով քաղաքատիպ ավանը կկառուցվի բռնագրաված  Երուսաղեմի հյուսիսում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

 

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio