Հակաամերիկյան ցույցեր Սիրիայի արևելքում
Սիրիայի արևելյան Դեյր էլ-Զոր նահանգի որոշ շրջանների բնակիչներ, բողոքի ցուցյ են անցլկացրել այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դեմ:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ ՍԱՆԱ-ի հաղորդմամբ, ցույցերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ կիրակի օրը Դեյր էլ Զոր նահանգի Ալ-Հավայեջ գյուղի Ալ-Աքիդաթ տոհմի ավագներից մեկը սպանվեց ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քուրդ աշխարհազորայինների՝ Ղասդի անդամներից մեկի կողմից:
Ցույցերի ընթացքում ծեղծկռտուք է եղել Ղասդի ուժերիև բողոքարարների միջև, ինչի հետևանքով գյուղացիներից 3-ը վիրավորվել են:
Անցած երկուշաբթի օրը նույնպես Դեյր էլԶոր նահանգի հյուսիսում գտնվող Զեբիան գյուղում տեղի էին ունեցել բողոքի ցույցեր:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio