ՀԱՄԱՍ-ը զգուշացրել է Աբրահամի մզկիթի հրեականացման կապակցությամբ
Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման ՀԱՄԱՍ-ի խոսնակը, զգուշացրել է Աբրահամի մզկիթը հրեականացնելու Սիոնիստական ռեժիմի ջանքերի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Ալ-Ղոդսը, ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդուլ-լաթիֆ Ալ-Ղանուն ասել է.«Ալ-Խալիլ քաղաքում Աբրահամի մզկիթի կառույցը փոխելու Սիոնիստական ռեժիմի որոշումները համարվում է ոտնձգություն իսլամական սրբությունների դեմ»:
Նա Սիոնիստական ռեժիմի այդ քայլը միջազգային օրենքների ակնհայտ խախտում է համարել, ընդգծելով. «Մուսուլմանների քաղաքներն ու սրբությունները կպահպանեն իրենց արաբական ու իսլամական ինքնությունը»:
Աբրահամի մզկիթը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափի հարավային հատվածում, Ալ-Խալիլի հին ավանում:
Վկայությունների համաձայն՝ այդտեղ են գտնվում Աբրահամ մարգարեի, նրա կնոջ Սառայի, Իսահակ ու Հակոբ մարգարեների ու նրանց կանանց գերեզմաները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio