ՀԱՄԱՍ-ը զգուշացրել է Աբրահամի մզկիթի հրեականացման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124065-ՀԱՄԱՍ_ը_զգուշացրել_է_Աբրահամի_մզկիթի_հրեականացման_կապակցությամբ
Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման ՀԱՄԱՍ-ի խոսնակը, զգուշացրել է Աբրահամի մզկիթը հրեականացնելու Սիոնիստական ռեժիմի ջանքերի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2020 07:52 Asia/Tehran
  •  ՀԱՄԱՍ-ը զգուշացրել է Աբրահամի մզկիթի հրեականացման կապակցությամբ

Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման ՀԱՄԱՍ-ի խոսնակը, զգուշացրել է Աբրահամի մզկիթը հրեականացնելու Սիոնիստական ռեժիմի ջանքերի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Ալ-Ղոդսը, ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդուլ-լաթիֆ Ալ-Ղանուն ասել է.«Ալ-Խալիլ քաղաքում Աբրահամի մզկիթի կառույցը փոխելու Սիոնիստական ռեժիմի որոշումները համարվում է ոտնձգություն իսլամական սրբությունների դեմ»:

Նա Սիոնիստական ռեժիմի այդ քայլը միջազգային օրենքների ակնհայտ խախտում է համարել, ընդգծելով. «Մուսուլմանների քաղաքներն ու սրբությունները կպահպանեն իրենց արաբական ու իսլամական ինքնությունը»:

Աբրահամի մզկիթը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափի հարավային հատվածում, Ալ-Խալիլի հին ավանում:

Վկայությունների համաձայն՝ այդտեղ են գտնվում Աբրահամ մարգարեի, նրա կնոջ Սառայի, Իսահակ  ու Հակոբ մարգարեների ու նրանց կանանց  գերեզմաները: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio