Սիրիայի արևելքում ամերիկյան զորուժը կտրել է խմելու ջուրը
ԱՄՆ ռազմական ուժերը և քուրդ զինյալները փակել են Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Ակիդաթ և Դեյր էլ-Զորի այլ ցեղերի խմելու ջրի բաշխման կայանները :
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի կառավարական աղբյուրները հայտնել են, որ Ալ-Շահել քաղաքում և հարակից գյուղերի 25,000 բնակիչների խմելու ջրի բաշխման կայանը ամբողջովին ոչնչացվել է:
ԱՄՆ ռազմական և քրդական դեմոկրատական ուժերի զինյալները ոչնչացնում են Սիրիայի արևելքում խմելու ջրի բաշխման կայանը ի պատասխան այդ տարածքների բնակիչների ցույցերի՝ ովքեր պահանջում են Սիրիայից վտարել քուրդ աշխարհազորայիններին և ամերիկյան զորուժին:
Չորեքշաբթի օրը Ալ-Աքիդաթ ցեղը պահանջել էր Դեյր էլ-Զորից վտարել քուրդ աշխարհազորայիններին և ամերիկյան զորուժին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian