Սիրիայի արևելքում ամերիկյան զորուժը կտրել է խմելու ջուրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124248-Սիրիայի_արևելքում_ամերիկյան_զորուժը_կտրել_է_խմելու_ջուրը
ԱՄՆ ռազմական ուժերը և քուրդ զինյալները փակել են Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Ակիդաթ և Դեյր էլ-Զորի այլ ցեղերի խմելու ջրի բաշխման կայանները :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2020 15:05 Asia/Tehran
  • Սիրիայի արևելքում ամերիկյան զորուժը կտրել է խմելու ջուրը

ԱՄՆ ռազմական ուժերը և քուրդ զինյալները փակել են Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Ակիդաթ և Դեյր էլ-Զորի այլ ցեղերի խմելու ջրի բաշխման կայանները :

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի կառավարական աղբյուրները հայտնել են, որ Ալ-Շահել քաղաքում և հարակից գյուղերի 25,000 բնակիչների խմելու ջրի բաշխման կայանը ամբողջովին ոչնչացվել է:

ԱՄՆ ռազմական և քրդական դեմոկրատական ​​ուժերի զինյալները ոչնչացնում են Սիրիայի արևելքում խմելու ջրի բաշխման կայանը ի պատասխան այդ տարածքների բնակիչների ցույցերի՝ ովքեր պահանջում են Սիրիայից վտարել  քուրդ աշխարհազորայիններին և ամերիկյան զորուժին:

Չորեքշաբթի օրը  Ալ-Աքիդաթ  ցեղը  պահանջել էր Դեյր էլ-Զորից վտարել քուրդ աշխարհազորայիններին և ամերիկյան զորուժին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio