Ռամոլլահում ԱՄէ-ի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Աբու Դաբիի և Թել Ավիվի միջև հարաբերությունների նորմալացման մասին պաշտոնական հայտարարությունցի հետո, Պաղեստինի Ռամալլահում ԱՄԷ-ի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների նորմալացման մասին պաշտոնական հայտարարությունից հետո, Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքին կանչել է Ռամալլահում գտնվող ԱՄԷ-ի դեսպանին:
Պաղեստինի ինքվաարությունը նաև Աբու Դաբիից հետ է կանչել իր դեսպանին :
ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Դոնալդ Թրամփի ՝ ջանքերի արդյունքում, երկու կողմերը հինգշաբթի օրը ձեռք են բերել համաձայնություն ՝ դիվանագիտական հարաբերությունների լիարժեք կարգավորման վերաբերյալ:
Սիոնիստական ռեժիմի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համաձայնագրի մասին հայտարարությունը քննադատության է արժանացել պաղեստինյան դիմադրության խմբերի կողմից, որոնք խստորեն դատապարտել են համաձայնագիրը:
Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկա օրերին, Սպիտակ տանը, երկու երկրների ռազմական պաշտոնյաների ներկայությամբ: