Լիբանանի քաղաքական վիճակի կայունացման հույս կա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124298-Լիբանանի_քաղաքական_վիճակի_կայունացման_հույս_կա
Իրանի արտգործնախարարը Լիբանանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ներքին ասպարեզում բոլոր քաղաքական կուսակցությունների և Լիբանանի համախմբման հետ համագործակցության արդյունքում, ՝ լիբանանյան քաղաքական միջավայրում կստեղծվեն կայուն պայմաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2020 04:19 Asia/Tehran
  • Լիբանանի քաղաքական վիճակի կայունացման հույս կա

Իրանի արտգործնախարարը Լիբանանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ներքին ասպարեզում բոլոր քաղաքական կուսակցությունների և Լիբանանի համախմբման հետ համագործակցության արդյունքում, ՝ լիբանանյան քաղաքական միջավայրում կստեղծվեն կայուն պայմաններ:

Ուրբաթ օրը, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բեյրութում հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ ՝ իր ցավակցությունն ու համերաշխությունը հայտնելով նախագահին և լիբանանյան ժողովրդին: Զարիֆն ասել է. «33-օրյա պատերազմում Լիբանանի հաղթանակը ցույց տվեց, որ լիբանանցիները հաղթահարել են դժվարությունները և հաջողությամբ կարող են հաղթահարել նաև ներկայումս ստեղծված իրավիճակը:»

Զարիֆը հավելել է. «Իրանը պատրաստ է շարունակել աջակցել Լիբանանին»:

Հանդիպման ընթացքում, Լիբանանի նախագահ Միշել Աունն իր համերաշխությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով ՝ պայթյունի հետևանքով զոհվել է 177 մարդ, վիրավորվել մոտ 6000 հոգի:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio