Պաղեստինցիները վառել են Թրամփի, Նեթանյահուի և Մուհամմադ բեն Զայեդի լուսանկարները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124381-Պաղեստինցիները_վառել_են_Թրամփի_Նեթանյահուի_և_Մուհամմադ_բեն_Զայեդի_լուսանկարները
Գազա քաղաքում հավաքված հարյուրավոր պաղեստինցիներ, վառել են Դոնալդ Թրամփի, Բենիամին Նեթանյահուի և Մոհամեդ Մուհամմադ բեն Զայեդի նկարները ՝ դատապարտելով ԱՄԷ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2020 04:43 Asia/Tehran

Գազա քաղաքում հավաքված հարյուրավոր պաղեստինցիներ, վառել են Դոնալդ Թրամփի, Բենիամին Նեթանյահուի և Մոհամեդ Մուհամմադ բեն Զայեդի նկարները ՝ դատապարտելով ԱՄԷ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը:

Ցուցարարները  վանկարկել են ԱՄԷ-ի և Իսրայելի միջև խայտառակ գործարքը դատապարտող կարգախոսներ:

Պաղեստինցի բողոքարարները պահանջել էին Արաբական Միացյալ Էմիրություններին հեռացնել Արաբական պետությունների լիգայից և իսլամական համագործակցության կազմակերպությունից, եթե  Ռիադը չհրաժարվի Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումից:

Ցույցը  կազմակերպվել էր Պաղեստինի ազատագրման շարժման դեմոկրատական ​​ճակատի կողմից:

Իսրայել-Արաբական Միացյալ Էմիրություններ համաձայնագիրը արժանացել է իսլամական ու պաղեստինյան խմբավորումների, տարածաշրջանի երկրների և համաշխարհային քաղաքական գործիչների քննադատությանը: Գրեթե բոլորը հայտարարել են, որ  ԱՄԷ-ն դավաճանել է պաղեստինյան իդեալներին:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio