Դինքի սպանության գործով ընթացող 2 դատավարությունները միացվել են
Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում բացված «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով դատավարությունը միացվել է ծանր հանցագործությունների 5-րդ դատարանում ընթացող Դինքի սպանության գործով գլխավորը դատավարությանը:
Ըստ թուրքական «Taraf» թերթի կայքի` իրար միացված դատավարությունը կշարունակվի Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում:
Հիշեցնենք, որ 14-րդ դատարանը դեկտեմբերին ընդունեց «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով մեղադրական եզրակացությունը:
Դատարանի կողմից հարուցված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 26 պետական ծառայողների, այդ թվում անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և անվտանգության գլխավոր վարչության նախկին հետախուզության նախկին պետ Էնգին Դինչին:
Նրանք մեղադրվել են «զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու», «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «պաշտոնական դիրքը չարաշահելու», «պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ոչնչացնեոլու կամ թաքցնելու», «ծրագրած սպանության», «անփութությամբ սպանությանը նպաստելու դիտավորության» հոդվածների հատկանիշներով:
pastinfo.am
26/1/2016