Դինքի սպանության գործով ընթացող 2 դատավարությունները միացվել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i1246-Դինքի_սպանության_գործով_ընթացող_2_դատավարությունները_միացվել_են
Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում բացված «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով դատավարությունը միացվել է ծանր հանցագործությունների 5-րդ դատարանում ընթացող Դինքի սպանության գործով գլխավորը դատավարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2016 13:30 Asia/Tehran
  • Դինքի սպանության գործով ընթացող 2 դատավարությունները միացվել են

Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում բացված «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով դատավարությունը միացվել է ծանր հանցագործությունների 5-րդ դատարանում ընթացող Դինքի սպանության գործով գլխավորը դատավարությանը:

Ըստ թուրքական «Taraf» թերթի կայքի` իրար միացված դատավարությունը կշարունակվի Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում:

Հիշեցնենք, որ 14-րդ դատարանը դեկտեմբերին ընդունեց «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով մեղադրական եզրակացությունը:

Դատարանի կողմից հարուցված գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 26 պետական ծառայողների, այդ թվում անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և անվտանգության գլխավոր վարչության նախկին հետախուզության նախկին պետ Էնգին Դինչին:

Նրանք մեղադրվել են «զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու», «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «պաշտոնական դիրքը չարաշահելու», «պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ոչնչացնեոլու կամ թաքցնելու», «ծրագրած սպանության», «անփութությամբ սպանությանը նպաստելու դիտավորության» հոդվածների հատկանիշներով:

pastinfo.am

26/1/2016