Սիրիայում հավաքագրում են ԱՄՆ-ի ոճրագործությունների մասին փաստերը
Սիրիայի հյուսիս-արևելյան Ալ-Հասաքա նահանգի դատախազը տեղեկացրել է, որ այդ երկրի արդարադատության նախարարության հետ պատրաստվում է Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի գործած ոճիրների վերաբերյալ փաստեր հավաքել:
Ալ-Հասաքա նահանգի դատախազ Մոհամմադ Ալի Դահեշը Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան բազմաթիվ ոճիրներ է գործել, այդ թվում գողացել է Սիրիայի նավթն ու հարստությունը»:
Ըստ հաղորդման՝ ԱՄՆ մոտ 7 հազար զինծառայող անօրինական կերպով տեղակայված է Հորդանանի, Իրաքի և Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին և այս երկրի արևելյան սահմանային տարածքներում գտնվող 19 ռազմաբազաներում:
Սիրիայի կառավարությունը բազմիցս պահանջել է այդ երկրից դուրս գան այն զինծառայողները, որոնք անօրինական կերպով մտել են Սիրիա:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio