Սիրիայում հավաքագրում են ԱՄՆ-ի ոճրագործությունների մասին փաստերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124604-Սիրիայում_հավաքագրում_են_ԱՄՆ_ի_ոճրագործությունների_մասին_փաստերը
Սիրիայի հյուսիս-արևելյան Ալ-Հասաքա նահանգի դատախազը տեղեկացրել է, որ այդ երկրի արդարադատության նախարարության հետ պատրաստվում է Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի գործած ոճիրների վերաբերյալ փաստեր հավաքել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2020 14:01 Asia/Tehran
  • Սիրիայում  հավաքագրում են ԱՄՆ-ի ոճրագործությունների մասին փաստերը

Սիրիայի հյուսիս-արևելյան Ալ-Հասաքա նահանգի դատախազը տեղեկացրել է, որ այդ երկրի արդարադատության նախարարության հետ պատրաստվում է Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի գործած ոճիրների վերաբերյալ փաստեր հավաքել:

Ալ-Հասաքա նահանգի դատախազ Մոհամմադ Ալի Դահեշը Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան բազմաթիվ ոճիրներ է գործել, այդ թվում գողացել է Սիրիայի նավթն ու հարստությունը»:

Ըստ հաղորդման՝ ԱՄՆ մոտ 7 հազար զինծառայող անօրինական կերպով տեղակայված է Հորդանանի, Իրաքի և Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին և այս երկրի արևելյան սահմանային տարածքներում գտնվող 19 ռազմաբազաներում: 

Սիրիայի կառավարությունը բազմիցս պահանջել է այդ երկրից դուրս գան այն զինծառայողները, որոնք անօրինական կերպով մտել են Սիրիա: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio