Սաուդյան Արաբիայում շարունակվում են քաղաքական ձերբակալությունները
Սաուդյան Արաբիան շարունակում է իր քաղաքական ձերբակալությունները
Գաղափարական բանտարկյալների թվիթերյան այսօրվա գրառման մեջ հայտարարվել է, որ Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը անցյալ ժամերի ընթացքում շարունակել են ձերբակալությունները օգտվելով այն հանգամանքից,որ ներքին և միջազգային հանրությունը զբաղված է կորոնավիրուսի համաճարակով:
Գաղափարական բանտարկյալների թվիթերյան գրառման մեջ ասվել է, որ սաուդացի պաշտոնատարները օգոստոս ամսին Ջադդայում ձերբակալել են սաուդցի հանրահայտ Ղուրանի ընթերցող և Մալեք Աբդոլազիզ համալսարանի դասախոս Աբդոլլահ Բասֆարին:
Սաուդյան Գերդաստանի շատ ընդդիմադիրներ ևս սպառնալից պատգամներ են ստացել :
Սաուդյան Արաբիայի կառավարությունը այդ երկրի գահաժառանգ Մուհամմադ բին Սալմանի պաշտոնավարելուց ի վեր, խիստ քայլեր է իրականացրել այդ երկրի քաղաքացիական ակտիվիստների և գրողների դեմ: Երկրի անվտանգությանն դեմ ուղղված քայլերի պատրվակով ձերբակալվել են մեծ թվով հոգևորականներ, արքայազներ, գրողներ, բանաստեղծներ և քաղաքացիական ու կրոնական ակտիվիստներ: Նրանցից շատերին բանտարկել կամ մահապատժի են ենթարկել: