Սաուդյան Արաբիայում շարունակվում են քաղաքական ձերբակալությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i125099-Սաուդյան_Արաբիայում_շարունակվում_են_քաղաքական_ձերբակալությունները
Սաուդյան Արաբիան շարունակում է իր քաղաքական ձերբակալությունները
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 04, 2020 19:21 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայում շարունակվում են քաղաքական ձերբակալությունները

Սաուդյան Արաբիան շարունակում է իր քաղաքական ձերբակալությունները

Գաղափարական բանտարկյալների թվիթերյան այսօրվա  գրառման մեջ հայտարարվել է, որ Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը  անցյալ ժամերի ընթացքում շարունակել են ձերբակալությունները օգտվելով այն հանգամանքից,որ ներքին և միջազգային հանրությունը զբաղված է կորոնավիրուսի համաճարակով:

Գաղափարական բանտարկյալների թվիթերյան գրառման մեջ ասվել է, որ սաուդացի պաշտոնատարները օգոստոս ամսին Ջադդայում ձերբակալել են սաուդցի հանրահայտ Ղուրանի ընթերցող և  Մալեք Աբդոլազիզ  համալսարանի դասախոս Աբդոլլահ Բասֆարին:

Սաուդյան Գերդաստանի շատ ընդդիմադիրներ ևս սպառնալից պատգամներ են ստացել :

Սաուդյան Արաբիայի կառավարությունը այդ երկրի գահաժառանգ Մուհամմադ բին  Սալմանի պաշտոնավարելուց ի վեր, խիստ քայլեր է իրականացրել այդ երկրի քաղաքացիական ակտիվիստների և գրողների դեմ: Երկրի անվտանգությանն դեմ ուղղված քայլերի պատրվակով ձերբակալվել են   մեծ թվով հոգևորականներ, արքայազներ, գրողներ, բանաստեղծներ և քաղաքացիական ու կրոնական  ակտիվիստներ: Նրանցից շատերին  բանտարկել կամ մահապատժի են ենթարկել: