Սիրիան արձագանքել է Բաշար Ասադի սպանության վերաբերյալ Թրամփի հայտարարությանը
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայատարարել է, որ նախագահ Բաշար Ասադին սպանելու ցանկության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը ցույց է տալիս, որ այդ երկիրն իր նպատակներին հասնելու հգամար, օգտվում է ահաբեկչական խմբավորումների մեթոդից:
Այս շաբաթ Fox News- ին տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կցանկանար Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպանելու մասին հրաման արձակել, սակայն պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսը դեմ է եղել:
Ինչպես հաղորդում է Սիրիայի Սանա լրատվական գործակալությունը, Սիրիայի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի օրն արձագանքելով Թրամփի հայտարարությանը նշել է.«Բաշար Ասադի սպանության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունն ի ցույց է դնում այդ պետության քաղաքական թեթևաբարո վարքագիծը և քաղաքական մտքի անկումը»:
Սիրիայի ԱԳ նախարարությունն ընդգծել է.«Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ ավազակ ռեժիմը պատրաստ է կատարել ցանկացած հանցագործություն՝ իր նպատակներին հասնելու համար»:
Սիրիայի ԱԳ նախարարությունը հստակեցրել է.«ԱՄՆ նախագահի կողմից մի անկախ երկրի նախագահի սպանության որոշման վերաբերյալ խոստովանությունը ընդգծում է ԱՄՆ կառավարության `շեղված և անօրինական պետություն լինելու փաստը, որը տարածաշրջանում իր շահերին հասնելու համար հետևում է ահաբեկչական կազմակերպությունների սպանության նույն մեթոդին` առանց ուշադրություն դարձնելու օրինական, մարդկային կամ բարոյական նորմերին»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio