Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնությունը դատապարտող արշավ է սկսվել
Արաբական Միացյալ Էմիրություններում ժողովրդական ասոցիացիան Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնությունը դատապարտող արշավ է սկսել:
ԱՄԷ-ում Ժողովրդական ասոցիացիան արշավ է սկսել «Ժողովուրդներն ընդդեմ հարաբերությունների նորմալացման» հեշթեգով և պատրաստել է Պաղեստինին աջակցող էլեկտրոնային կանոնադրություն ու տեղադրել արաբական և անգլիական երկու կայքերում, որպեսզի իր կողմնակիցների ստորագրությունները հավաքելով իր աջակցությունը հայտնի Պաղեստինի ժողովրդին, և իր անհամաձայնությունը հայտնի Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման նկատմամբ:
Ստորագրահավաքը տեղի է ունենում սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը պաշտոնապես ստորագրված Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի և Բահրեյնի համաձայնագրերը դատապարտելու ժողովրդական քայլերի շրջանակում:
ԱՄԷ-ի ժողովրդական ասոցիացիան հայտարարել է, որ մինչ այժմ «Պաղեստինի կանոնադրությունը» ստորագրողների թիվը գերազանցել է մեկ միլիոնը:
Մի շարք արաբական երկրներում ակտիվիստներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը գործարկել են տարբեր հեշթեգներ, այդ թվում՝ #մարդիկ դեմ են կարգավորմանը, #կարգավորումը դավաճանություն է, և #ընդդեմ կարգավորման:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio