Իրանի ԱԳՆ. Պաղեստինի ժողովրդի կամքն անտեսող ցանկացած քայլ, անօրևինական է
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Ցանկացած քայլ, ներառյալ «դարի գործարքը», որը հաշվի չի առնում Պաղեստինի ժողովրդի պահանջներն անօրինական է:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը Սաբրայի և Շաթիլայի ջարդերի տարելիցի կապակցությամբ Թվիթում գրել է. «Սաբրայի և Շաթիլայի կոտորածը «ատելության օրվա» արդյունքն էր, իսկ «դարի գործարքը» երկրորդ «ատելության օրն» է, որի նպատակն է պաղեստինյան տարածքների մշտական օկուպացիան»:
1982-ի սեպտեմբերի 16-18ն ընկած ժամանակահատվածում, իսրայելական ուժերը կոտորեցին Լիբանանում գտնվող Սաբրա և Շաթիլա երկու պաղեստինյան ճամբարների հազարավոր բնակիչների:
Արիել Շարոնն այն ժամանակ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարն էր և Լիբանանի գրավյալ տարածքների ռազմական հրամանատարը, ով առանցքային դեր խաղաց այս դաժան ջարդի մեջ:
Այդ օրը սպանվեցին ճամբարների 20 հազար բնակիչներից մոտ 5 հազարը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian