ԱՄՆ դաշնակից աշխարհազորայինները հարձակվել են սիրիացի խաղաղ բնակիչների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i125669-ԱՄՆ_դաշնակից_աշխարհազորայինները_հարձակվել_են_սիրիացի_խաղաղ_բնակիչների_վրա
ԱՄՆ-ի հետ կապված քրդական աշխարհազորայինները, որոնք հայտնի են որպես Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժեր, կրակ են բացել Դեյր-էլ-Զորի մատույցներում գտնվող սիրիացի խաղաղ բնակիչների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2020 13:43 Asia/Tehran
  • ԱՄՆ դաշնակից աշխարհազորայինները հարձակվել են սիրիացի խաղաղ բնակիչների վրա

ԱՄՆ-ի հետ կապված քրդական աշխարհազորայինները, որոնք հայտնի են որպես Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժեր, կրակ են բացել Դեյր-էլ-Զորի մատույցներում գտնվող սիրիացի խաղաղ բնակիչների վրա:

ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերը  կրակ են բացել սիրիացի խաղաղ բնակիչների վրա, ներառյալ կանանց, Սիրիայի Դեյր էլ Զորի մատույցներում: Հարձակումների արդյունքում զոհվել են մի շարք խաղաղ բնակիչներ:

Սիրիացի խաղաղ բնակիչները փորձում էին բուժման նպատակով տեղափոխվել  Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում գտնվող հիվանդանոցներ:

Սիրիայի խաղաղ բնակիչների դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ քրդերի հարձակումներից հետո, ուժեղ բախումներ են տեղի ունեցել սիրիական Ալ-Աքիդաթ ցեղի անդամների և Սիրիայի քրդական ուժերի միջեւ Դեյր էլ Զոորի մատույցներում:

Սիրիայի արևելյան և հյուսիսարևելյան շրջանների բնակիչները բազմիցս բողոքել են ԱՄՆ-ի և նրան հարող  աշխարհազորայինների ապօրինի ներկայության դեմ:

Սիրիայի ժողովուրդը պահանջում է բանակի ուժերի  վերադարձը այդ տարածաշրջան և ԱՄՆ-ի  զորքերի հեռացումը երկրից:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio