Հալեպում դարձյալ հրթիռակոծել են հայաշատ թաղամասերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i12577-Հալեպում_դարձյալ_հրթիռակոծել_են_հայաշատ_թաղամասերը
Գիշերը զինյալ ահաբեկչական խմբավորումները դարձյալ հրթիռակոծել են հայաշատ Նոր գյուղը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2016 12:49 Asia/Tehran
  • Հալեպում դարձյալ հրթիռակոծել են հայաշատ թաղամասերը

Գիշերը զինյալ ահաբեկչական խմբավորումները դարձյալ հրթիռակոծել են հայաշատ Նոր գյուղը։

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծության թիրախում եղել են խաղաղ բնակիչները։

Պայթյունից փլվել է բնակելի շենքերից մեկի երկու հարկերը, զոհվել է 4 հոգուց բաղկացած ընտանիք։ Նրանց ազգային պատկանելությունը չի նշվում։

Հիշեցնենք, որ վերջին օրերին նման միջադեպերը Հալեպում հաճախակի են դարձել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչական խմբավորումները խախտել են զինադադարը՝ տասնյակ հրթիռներ արձակելով քաղաքի տարբեր շրջանների վրա։

Հրթիռակոծվել են Հալեպի Թելեֆոն Հաուայի, Վիլլաներ, Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Ճապրիե, Մեյսելուն, Սուլեյման ալ-Հալաբի, Շեյխ Մաքսուդ և այլ թաղամասեր:

tert.am

16/4/2016