ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընթացքում, Աֆղանստանի ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացվել է
Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընթացքում, այդ երկրի ենթակառուցվածքների մեծ մասը, ներառյալ՝ ճանապարհները, ոչնչացվել են:
Աֆղանստանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի 19-ամյա ռազմական ներկայության հետևանքով, շատ մայրուղիներ, այդ թվում ՝ Քաբուլ-Կանդահար մայրուղին, որի կառուցման համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ դոլար, այժմ գտնվում են վատ վիճակում
Նախարարության խոսնակի տեղակալ Մոհամմադ Աշրաֆ Հաքշենասը հայտարարել է, որ Աֆղանստանի հյուսիսում գտնվող մայրուղին և Սալանգ անցումը ներկայումս կիսաքանդ են և անվտանգ, և որ կառավարությունը չունի բյուջե դրա վերակառուցման համար:
Քաբուլի համալսարանի պրոֆեսոր Նազիրահմադ Նաջաբին հայտարարել է, որ պետք է ստեղծվի փաստահավաք առաքելություն՝ ԱՄՆ- իրակնացրած ռազմական գործողությունների հետևանքով քայքայված ենթակառուցվածքների կրևած վնասը գնահատելու համար:
2001 թ.-ին ԱՄՆ-ի գլխավորությամբ Աֆղանստան ներխուժելուց հետո, եյդ երկրի ենթակառուցվածքների մեծ մասը, ներառյալ մայրուղիները, էլեկտրահաղորդման գծերը և հեռախոսները, ինչպես նաև բնակելի տարածքները ոչնաչցվել են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian