Բաշար Ասադը կողմ է, որպեսզի Սիրիայում Ռուսաստանի զինվորական ներկայությունը շարունակվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i126279-Բաշար_Ասադը_կողմ_է_որպեսզի_Սիրիայում_Ռուսաստանի_զինվորական_ներկայությունը_շարունակվի
Սիրիայի նախագահը կոչ է արել, որպեսզի այդ երկրում Ռուսաստանի զինվորական ներկայությունը շարունակվի այնքան ժամանակ մինչև արմատախիլ լինի ահաբեկչությունը և կատարյալ անվտանգություն հաստատվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 14:56 Asia/Tehran
  • Բաշար Ասադը կողմ է, որպեսզի  Սիրիայում  Ռուսաստանի զինվորական ներկայությունը շարունակվի

Սիրիայի նախագահը կոչ է արել, որպեսզի այդ երկրում Ռուսաստանի զինվորական ներկայությունը շարունակվի այնքան ժամանակ մինչև արմատախիլ լինի ահաբեկչությունը և կատարյալ անվտանգություն հաստատվի:

«ԻՍՆԱ»-ի համաձայն, Բաշար Ասադը գնահատել է Ռուսաստանի դերը այդ երկրում  ճգնաժամի  նվազեցման հարցով և ասել .«Ռուսաստանը Սիրիայի բանակի կողքին պայքարում է ընդդեմ ահաբեկչության»:

Սիրիայի նախագահը Արևմուտքի թշնամական քաղաքականությունը համարել է միջազգային հարաբերություններին սպառնացող  գործոն նշել. «Այսօր աշխարհը կարոտ է հավասարակշռության և Ռուսաստանը պիտի վերականգնի այդ հավասարակշռությունը»:

Սիրիայում ճգնաժամը սկսվեց 2011-ին ՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների լայնածավալ հարձակմամբ:

Սիրիայի բանակը Իրանի  խորհրդականների օգնությամբ և Ռուսաստանի աջակցությամբ կարողացավ երկրի շատ տարածքներ ազատագրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման օկուպացիայից: