Սիոնիստական ռեժիմը սրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող հակամարտությունը
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությանն Իսլամական կրոնների մերձեցման Համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը ջանքեր է գործադրում հակամարտությունը շարունակելու ուղղությամբ:
Համիդ Շահրիարին կիրակի օրը կայացած նիստռում հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը երկար ժամանակ փորձել է կարգավորել իր հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ, հավելելով. «Գաղտնի խմբերը երկար ժամանակ ծրագրել են այս հակամարտությունը»:
Շահրիարին հավելել է. «Սիոնսիտական ռեժիմը փորձոմ է իր իշխանությունը հաստատել տարածաշրջանում և զբաղված է այդ ուղղությամբ ներդրումներ իրականացնելով»:
Իսլամական կրոնների մերձեցման Համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ պատերազմը պետք է լինի վեճերի լուծման վերջին ճանապարհը, հավելելով, որ հակամարտության կողմերը պետք է հնարավորինս շուտ գան բանակցությունների սեղանի շուրջ և խնդիրները լուծեն երկխոսության միջոցով:
Շահրիարին նաև ասել է. «Իսլամական երկրները պետք է ձգտեն ապահովել իսլամական աշխարհի անվտանգությունը՝ որպես մեկ ազգ և մեկ աստվածային իշխանություն»: