Բաշար Ասադ. Ղարաբաղյան պատերազմի իրական նախաձեռնողը Թուրքիան է
Սիրիայի նախագահն ի պատասխան ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Russia Today-ի լրագրողի հարցին, ասել է. «Եկեք անկեղծ լինենք: Էրդողանը Սիրիայում ու Լիբիայում հովանավորում էր ահաբեկիչներին, իսկ այսօր, Ղարաբաղում պատերազմ է հրահրել: Նրա վարքագիծը վտանգավոր է: Էրդողանը կրկնում է «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման գործողությունները:
Երկրորդ հերթին, Էրդողանը տարբեր շրջաններում պատերազմ է հրահրում, որպեսզի շեղի այդ երկրի հանրային կարծիքը, հատկապես ԻԼԻՊ-ի հետ իր կապերի բացահատումից հետո: Բոլորը գիտեն, որ ԻԼԻՊ-ը Սիրիայի նավթը Թուրքիայի միջոցով տեղափոխում և ԱՄՆ-ի օդուժի դրոշի ներքո վաճառում է: Իսկ հիմա համաշխարհային հանրությունը թերևս հասկացել է, թե Թուրքիան ինչ է անում: Սակայն պետք է ասեմ, որ նրանք այնքան էլ դժգոհ չեն Թուրքիայի ներկա քայլերից: Անկարան դարձել է տարածաշրջանում նրանց երազանքների իրականացման կամակատարը: Ուրեմն պետք է չէ հույս կապել համաշխարհային հանրության հետ: Իսկ միջազգային իրավունք արդեն գոյություն չունի: Հենց այդ պատճառով էլ Սիրիայում մենք մեր հույսը դնում ենք մեր ու մեր բարեկամների վրա»:
Ասադը հավելել է. «Թուրքիան Սիրիայում տեղակայեց տարբեր երկրներից հավաքագրված ահաբեկիչներին: Հետո նրանց տեղափոխեց Լիբիա: Եվ հիմա, նույն ընթացքը տեղի է ունենում Ղարաբաղի պատերազմում: Նրանք փորձում են հաջողություններ գրանցել և օգտվում են փորձված ձևից: Հստակորեն կարող եմ, ասել, որ հիմա Ղարաբաղի դեմ կռվում են Սիրիայի պետության դեմ կռվող ահաբեկիչները»: