Նեթանյահուն նպատակ ունի փոխել օկուպացված Պաղեստինի ժողովրդագրական կառուցվածքը
Իսրայելի վարչապետը հայտարարել է գրավյալ Պաղեստինում 2000 եթովպացի հրեաների վերաբնակեցնելու իր մտադրության մասին:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուրբաթ օրը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի հետ քննարկել է օկուպացված տարածքներ հրեաների միգրացիայի հարցը, հայտնում է I24 կայքը:
Նեթանյահուն նախատեսում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում բնակվող 2000 հրեաների:վերաբնակեցնել գրավյալ տարածքների հյուսիսային Գոնդար քաղաքում:
Եթովպացի հրեաները շատ աղքատ են և լսելով սիոնիստների խոստումները, գաղթել են օկուպացված տարածքներ, սակայն խիստ խտրականության են ենթարկվում և նարնց վերաբերվում են որպես երրորդ կարգի քաղաքացիների:
Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն, Պաղեստինի գրավյալ տարածքներում Եթովպիայի հրեաների թիվը կազմում է 125,000-ից 135 հազար հոգի: