Մամուլի տեսություն 17-04-2016
https://parstoday.ir/hy/news/west_asia-i12724-Մամուլի_տեսություն_17_04_2016
Արևմտյան երկրները աչք են փակում Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների վրա,ինչի հետևանքով միջազգային կառույցներն այդ թվում ՄԱԿ-ը լռություն են պահպանում Եմենի անմեղ ժողովրդի կոտորածի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2016 13:19 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն  17-04-2016

Արևմտյան երկրները աչք են փակում Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների վրա,ինչի հետևանքով միջազգային կառույցներն այդ թվում ՄԱԿ-ը լռություն են պահպանում Եմենի անմեղ ժողովրդի կոտորածի նկատմամբ:

 «Քեյհան»

 Արևմտյան երկրները աչք են փակում Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների վրա, ինչո՞ւ

Ամերիկացի գրող և ժուռնալիստ՝ Վին Մադսենն ասում է․-«Արևմտյան երկրները աչք են փակում Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների վրա,ինչի հետևանքով միջազգային կառույցներն այդ թվում ՄԱԿ-ը լռություն են պահպանում Եմենի անմեղ ժողովրդի կոտորածի նկատմամբ»։

Թեհրանում լույս տեսնող Քեյհան օրաթերթին տված հարցազրույցում «ԻԼԻՊ-ը նույն ԱՄՆ-ն է» վերտառությամբ գրքի հեղինակ և ժուռնալիստ՝ Վին Մադեսնը նշել է․-«Սաուդյան Արաբիան այնպիսի վարչակարգ է ,որ նույնիսկ երեխաներին չի խղճում , անխնա կոտորում է նրանց , իր հրթիռների թիրախ է դարձնում հիվանդանոցները»։

«Սաուդյան Արաբիան իր վահաբիական հետադեմ գաղափարներով հարձակվում է պատմական թանգարանների վրա ,որպեսզի ցույց տա,որ իր համար ոչ մի նշանակություն չունեն մշակույթներն ու այլ կրոնները»,հստակեցրել է Վին Մադսենը։

Նա նաև ասել է․-«Սաուդյան Արաբիան արևմուտքի տնտեսական խոշոր գործընկերներից է և բաժին ունի արևմտյան բանկերում ու ֆինանսական խոշոր հաստատություններում ,ինչի պատճառով արևմտյան երկրները աչք են փակում Ալե Սաուդական ռեժիմի ոճրագործությունների վրա»։

Անդրադառնալով Եմենի վրա հարձակման հարցում ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային ու Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող հովանավորությանը, Մադսենը հավելել է․-«ԱՄՆ-ն , Սաուդյան Արաբիան և Իսրայելը ձգտում են մասնատել Եմենը և Ալ Ղաիդային տեղակայել այդ երկրում ,որպեսզի այդպիսով ապահովվեն Ռիադի շահերը տարածաշրջանում»։

Ամերիկացի գրող և ժուռնալիստ՝ Մադսենը նշել է․-«Սաուդյան Արաբիան փորձում է իր իշխանությունը տարածել՝ տարածաշրջանի երկրներում, այդ թվում Եմենում»։

Նա ընդգծել է-«Սաուդյան Արաբիան Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումներին և Ալե Խալիֆայի ռեժիմին աջակցություն է ցուցաբերում և Լիբիայում ահաբեկիչներ է պատրաստում ավելի մեծ ոճիրներ գործելու համար»-գրում է Քեյհան թերթը;։

---

«Ղոդս»

Սիրիայի խորհրդարանական ընտրությունների նշանակությունը և՛ երկրի ներսում և՛ արտերկրում

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների կայացումը խթանել է այդ երկրի «Կառավարություն-ժողովուրդ» փոխըմբռնումը:

Թեհրանում լույս տեսնող Ղոդս օրաթերթն իր այսօրվա համարում գրել է․-«Սիրիայի խորհրդարանական ընրտությունները ցուցադրեցին ժողովրդական ուժն ու համախմբվածությունը։ Ժողովուրդը քաջ գիտակցեց ,որ աշխարհի որոշ երկրներ դարանակալել են ,որպեսզի կլանեն իրենց երկիրը և նվազագույն թերացում նրանք մի վայրկյան անգամ չեն հապաղելու»:

Սիրիայի խորհրդարանական ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունն այդ երկրի բանակին հուսադրել է ահաբեկչական խմբավորումներին հաղթելու կապակցությամբ:

Սիրիացիները իրենց ակտիվ մասնակցությամբ երկրի ներկայացուցիչներին ավելի հզոր երաշխիքով մասնակից կդարձնեն առաջիկա բանակցություններին:

Ահաբեկչական խմբավորումները և նրանց տարածաշրջանային ու միջազգային հովանավորները և սիրիացի ընդդիմադիրներն ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը տեսնելով հասկացան ,որ ժողովուրդը կտրականապես «ոչ» է ասել նրանց:

Նշենք ,որ Սիրիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են չորեքշաբթի` ապրիլի 13-ին: Խորհրդարանի 250 տեղերի համար պայքարել է 3500 թեկնածու :

---

Gala tv.am

Աղբյուր՝ The Washington Post

Չեխիայի Հանրապետությունը կստանա նոր անվանում

«Չեխիայի Հանրապետությունում քաղաքական գործիչները պատրաստ են վերջ դնել տասնամյակներ շարունակվող վեճերին՝ պաշտոնապես հայտարարելով երկրի նոր անվանումը՝ Չեխիա»,- The Washington Post-ում գրում է Ադամ Թեյլորը:

Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երկրի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկն ասել է, որ ինքն աջակցում է այդ ձեռնարկին՝ պնդելով, որ արտասահմանցիները հաճախ աղավաղում են իրենց երկրի անվանումը: «Դա ճիշտ չէ, երբ երկիրը չունի ճշգրիտ սահմանված խորհրդանիշներ, կամ երբ չենք կարող հստակ ձեւակերպել անվանումը»,- նշել է Զաորալեկը:

«Երբ այդ որոշումն ընդունվի, «Չեխիան» պաշտոնապես կդառնա բոլորի կողմից ընդունված երկրի կրճատ անվանումը: Հանրապետությունում օգտագործվում է կարճ «Չեսկո» ձեւը, բայց այն ոչ բոլորին է դուր գալիս»: Ըստ The Economist-ի՝ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը մեկ անգամ ասել է, որ այդ բառը «իրեն ցնցում է»: «Ոմանք կարծում են, որ այդ անվանումը հիշեցնում է Սլովակիայից անջատման մասին, մյուսները պնդում են, որ այն սարսափելի է հնչում»,- գրում է հեղինակը:

 

1993-ին չեխական պաշտոնական մարմինն առաջարկել էր օգտագործել «Չեխիա» բառը, որի առաջին գործածումը թվագրվում է 1841-ին:

Վերջին տարիներին «Չեխիա» բառի վերջնական հաստատման շարժումը թափ է հավաքում: Դրա կողմնակից է նաեւ նախագահ Միլոշ Զեմանը: «Ես օգտագործում եմ «Չեխիա» բառը, քանի որ այն ավելի հաճելի է հնչում եւ ավելի կարճ է, քան սառը «Չեխիայի Հանրապետությունը»,- նշել է նա:

«Սակայն ոչ բոլորին է դուր գալիս իրադարձությունների նման զարգացումը. տարածաշրջանային զարգացման նախարար Կարլա Շտեխովան Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ այս փոփոխությունը կնշանակի իզուր ծախսված գումարներ ռեբրենդինգի վրա, եւ որ նոր անվանումը ավելի շատ է հիշեցնում «Չեչնիա» բառը»,- ասվում է հոդվածում:

                                                                                                                                                     Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան