Հոկտեմբերն Աֆղանստանում ամենամահացու ամիսն է եղել
Amnesty International- ը հայտարարել է, որ հոկտեմբերը եղել է Աֆղանստանի քաղաքացիական բնակչության համար ամենամահացու ամիսը:
Amnesty International- ի Հարավային Ասիայի ղեկավարը շաբաթ օրը հայտարարել է, որ վերջին 23 օրերի ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած հարձակումների և ռմբակոծությունների արդյունքում, 180 խաղաղ բնակիչ է սպանվել, և ավելի քան 370-ը վիրավորվել են:
«Հոկտեմբերն ամենամահացու ամիսն էր աֆղան ժողովրդի համար: Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել պատերազմը, որպեսզի ժողովուրդը կարողանա խաղաղ ապրել», - ասել է նա:
Օմար Վերիչը հավելել է, որ աշխարհը չպետք է լռի այն հանցագործությունների ու ողբերգությունների մասին, որոնք այս օրերին տեղի են ունենում Աֆղանստանում:
ԱՄՆ-ը շուրջ 20 տարի առաջ, անվտանգության ապահովման պատրվակով, ներխուժեց Աֆղանստան, սակայն այդ երկրի ժողովուրդը շարունակում է տառապել պատերազմներից, արյունահեղությունից և անապահովությունից: