Սիրիայի Գոլանի զավթված տարածքում կայացել է Իսրայելի ռեժիմի կառավարության նիստը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i12739-Սիրիայի_Գոլանի_զավթված_տարածքում_կայացել_է_Իսրայելի_ռեժիմի_կառավարության_նիստը
Սիրիայի ապագայի մասին Ժնևում կայացած խաղաղության նիստի արդյունքները, որով հնարավոր է միջազգային հանրությունը ճնշում գործադրի Իսրայելի վրա Գոլանի զավթված տարածքներից նահանջելու կապակցությամբ, մտահոգել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:Վերջինս հավակնել է թե Գոլանի գրավյալ բարձունքները կմնան Իսրայելի տրամադրության տակ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2016 15:05 Asia/Tehran
  • Սիրիայի Գոլանի զավթված տարածքում կայացել է Իսրայելի ռեժիմի կառավարության  նիստը

Սիրիայի ապագայի մասին Ժնևում կայացած խաղաղության նիստի արդյունքները, որով հնարավոր է միջազգային հանրությունը ճնշում գործադրի Իսրայելի վրա Գոլանի զավթված տարածքներից նահանջելու կապակցությամբ, մտահոգել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:Վերջինս հավակնել է թե Գոլանի գրավյալ բարձունքները կմնան Իսրայելի տրամադրության տակ»:

Լիբանանյան «Ալ-Նաշրա» ինտերնետային կայքը հաղորդել է, որ կիրակի օրը Սիրիայի Գոլանի զավթված տարածքում կայացած Իսրայելի կառավարության անդրանիկ նիստի ընթացքում Բենիամին Նեթանյահուն ամենայն հանդգնությամբ միջազգային հանրությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Իսրայելի վերահսկողությունը Գոլանի գրավյալ բարձունքներում:

«Անկախ այն բանից թե Սիրիայի իրադարձությունները, որ ուղղությամբ են զարգանում, Իսրայելի սահմանային գիծն անփոփոխ կմնա».-հավելել է նա:

«Իսրայել Թայմզ» օրաթերթը գրել է, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետը կիրակի օրն իր կառավարության անդրանիկ նիստը անցկացրել է Գոլանի բարձունքներում, որպեսզի ցույց տա, թե չնայած միջազգային ճնշումներին երբեք պատրաստ չէ այդ ռազմավարական նշանակություն ունեցող զավթված տարածքը հանձնել:

Սա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը պնդում են, որ Սիոնիստական ռեժիմը պետք է նահանջի Գոլանի զավթված տարածքից: