Հրատապ - Իսրայելը նախատեսում է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգ վաճառել Ադրբեջանին
Սիոնիստները ներկայացրել են իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգն Ադրբեջանին վաճառելու նոր ծրագիր, փորձելով ֆինանսական շահ ստանալ Հարավային Կովկասում ընթացող պատերազմից ու արյունահեղությունից:
Ըստ «Մայդան» հեռուստաընկերության հաղորդման, Բաքվում Սիոնիստական ռեժիմի նախկին դեսպան Արթուր Լանկը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Իսրայելի «Երկաթե գմբեթ» համակարգը պետք է օգտագործվի Ադրբեջանի ժողովրդին պաշտպանելու համար»:
Հերքելով պաղեստինյան արտադրության հրթիռների դեմ այս համակարգի անարդյունավետության մասին լուրերն. Իսրայելի նախկին դեսպանը գրել է. «Սեդրութի, Աշքլ;ունի և Բիրշուայի բնակիչ իսրայելցիներն այս հեքիաթներին ծանոթ են: Պատերազմում հավասարակշռություն հաստատելու համար, հրթիռակոծվում են խաղաղ բնակիչներ: Մենք պետք է «Երկաթե գմբեթ» համակարգը տրամադրենք Ադրբեջանին»: