Հրեաներն աղոթում են ադրբեջանցիների համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i127707-Հրեաներն_աղոթում_են_ադրբեջանցիների_համար
Իսրայելի սփյուռքի նախարարն իր աջակցությունն է հայտնել Բաքվին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2020 17:36 Asia/Tehran
  • Հրեաներն աղոթում են ադրբեջանցիների համար

Իսրայելի սփյուռքի նախարարն իր աջակցությունն է հայտնել Բաքվին:

Ազարթաջ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելի սփյուռքի նախարար Օմեր Յանկլովիչը, շաբաթ օրն իր ադրբեջանցի գործընկերոջ, ինչպես նաև մի խումբ հրեա և ադրբեջանցի պաշտոնյաների  հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, ասել է. «Շատ ենք ցավում այս պատերազմի համար: Մենք պատմությունից լավ գիտենք, թե ինչ է նշանակում հարձակում խաղաղ բնակչության վրա: Մենք միշտ ձեր կողքին ենք այս դժվարին պայմաններում և աղոթում ենք ձեզ համար: Մեր շաբաթօրյա աղոթքի ժամանակ Աստծուց ձեզ համար հայցում ենք խաղաղություն, անվտանգություն ու  հանգիստ »:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Եվրոպայի հրեաների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Սարոսկին, ով ասել է. «Ադրբեջանն ու Իսրայելն իմ երկու հայրենիքներն են: Եվ շատ կարևոր է, որ այս արդար պատերազմում, Իսրայելը կանգնած է Ադրբեջանի կողքին»:

Իսրայելում Ադրբեջանի տան նախագահ Շիրին Նախմիան, հանդիպման ժամանակ ասել է. «Մենք անընդհատ կապի մեջ ենք և Իսրայելին տեղյակ ենք պահում պատերազմի ընթացքի մասին»:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ադրբեջանի հրեական համայնքի շուրջ 100 ներկայացուցիչներ, որոնք աղոթել են Ադրբեջանի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության համար: