Իսրայելը ժամանակակից զինատեսակներ է ուղարկում Բաքու, հայկական համայնքը՝ շարունակում բողոքի ակցիաները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i127734-Իսրայելը_ժամանակակից_զինատեսակներ_է_ուղարկում_Բաքու_հայկական_համայնքը_շարունակում_բողոքի_ակցիաները
Այսօր կրկին ադրբեջանական «Սիլկ վեյ» ավիաընկերության բեռնատար Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի հարավում գտնվող Ուվդա ռազմական օդանավակայանում:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 02, 2020 12:13 Asia/Tehran
  • Իսրայելը ժամանակակից զինատեսակներ է ուղարկում Բաքու, հայկական համայնքը՝ շարունակում բողոքի ակցիաները

Այսօր կրկին ադրբեջանական «Սիլկ վեյ» ավիաընկերության բեռնատար Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի հարավում գտնվող Ուվդա ռազմական օդանավակայանում:

Հայտնի Filgh radar-24 ինտերնետային կայքում կար այս չվերթի մասին հաղորդագրություն, բայց նշված չէր, թե որտեղից է ժամանել ինքնաթիռն ու ուր է վերադառնալու: Մինչդեռ հրեա օգտատեր Ավի Սչարֆը հասցրել էր ֆիքսել օդանավի մուտքն Իսրայել ու գրել, որ այն կրկին շարժվում է դեպի Ուվդա ռազմական օդանավակայան, հայտնի դարձավ, որ ինքնաթիռն արդեն գտնվում է Ադրբեջանի օդային տարածքում և Flidgh radar-ում էլ արդեն հստակ նշված էր, որ ինքնաթիռն օդ է բարձրացել Իսրայելի Էլիատ քաղաքից:

Մինչ Իսրայելը շարունակում է ժամանակակից զինատեսակները պատերազմի ժամանակ ուղարկել Բաքու, տեղի հայկական համայնքը ողջ շաբաթվա ընթացքում շարունակել է բողոքի ակցիաներն ընդդեմ այս գործարքների: Նախ մեծ բողոքի ակցիա իրականացվեց Թել Ավիվում 12-րդ և 13-րդ հեռուստատեսությունների դիմաց՝ պահանջելով լուսաբանել ղարաբաղյան պատերազմը:

Հինգշաբթի օրը հայերը հավաքվել էին Իսրայելի ամենամեծ` Հաբիմա թատրոնի դիմաց ուհերթական ցույցը անցկացրին:

aravot.am