Հակաամերիկյան ցույցեր են տեղի ունեցել Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատան առջև
Աֆղանստանի քաղաքացիները բողոքելով իրենց երկրում Վաշինգտոնի միլիտարիստական քաղաքականությունների դեմ, ցույց են անցկացրել Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան առջև:
Անցած երկու օրերի ընթացում Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգի ղեկավարները բողոքելով Աֆղանստանում Վաշինգտոնի միլիտարիստական քաղաքականությունների դեմ, ժամանել են Քաբուլ, որտեղ ԱՄՆ դեսպանատան առջև հանրահավաք են անցկացրել: Խաղաղ ցույցերը ոստիկանության միջամտության հետևանքով վերածվել են բռնությունների:
Հակախռովարար ոստիկանությունը ջրցան մեքենաներ, մահակներ և էլեկտրահարիչ սարքեր է կիրառել շարժումը դադարեցնելու համար՝ ձերբակալելով և վիրավորելով մի շարք մարդկանց:
Աֆղանստանում ամերիկացի ահաբեկիչ զինծառայողների կողմից շարունակվող պատերազմի դեմ ակցիայի մասնակիցները կրել են պլակարդներ, որոնց վրա գրված է եղել.«ԱՄՆ անհապաղ մարիր՛ կրակը», «ԱՄՆ վե՛րջ տուր պատերազմին» և «ԱՄն-ն Աֆղանստանի պատերազմի պատասխանատուն է» կարգախոսները:
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները 2001 թ. ներխուժեցին Աֆղանստան: