Հակաամերիկյան ցույցեր են տեղի ունեցել Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատան առջև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i128031-Հակաամերիկյան_ցույցեր_են_տեղի_ունեցել_Աֆղանստանում_ԱՄՆ_ի_դեսպանատան_առջև
Աֆղանստանի քաղաքացիները բողոքելով իրենց երկրում Վաշինգտոնի միլիտարիստական քաղաքականությունների դեմ, ցույց են անցկացրել Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2020 14:45 Asia/Tehran
  • Հակաամերիկյան ցույցեր են տեղի ունեցել Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատան առջև

Աֆղանստանի քաղաքացիները բողոքելով իրենց երկրում Վաշինգտոնի միլիտարիստական քաղաքականությունների դեմ, ցույց են անցկացրել Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան առջև:

Անցած երկու օրերի ընթացում Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգի ղեկավարները բողոքելով Աֆղանստանում Վաշինգտոնի միլիտարիստական քաղաքականությունների դեմ, ժամանել են Քաբուլ, որտեղ  ԱՄՆ դեսպանատան առջև հանրահավաք են անցկացրել: Խաղաղ ցույցերը ոստիկանության միջամտության հետևանքով վերածվել են բռնությունների: 

Հակախռովարար ոստիկանությունը ջրցան մեքենաներ, մահակներ և էլեկտրահարիչ սարքեր է կիրառել շարժումը դադարեցնելու համար՝ ձերբակալելով և վիրավորելով մի շարք մարդկանց:

Աֆղանստանում ամերիկացի ահաբեկիչ զինծառայողների կողմից շարունակվող պատերազմի դեմ ակցիայի մասնակիցները կրել են պլակարդներ, որոնց վրա գրված է եղել.«ԱՄՆ անհապաղ մարիր՛ կրակը», «ԱՄՆ  վե՛րջ տուր պատերազմին» և «ԱՄն-ն  Աֆղանստանի պատերազմի պատասխանատուն է» կարգախոսները:

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները  2001 թ. ներխուժեցին Աֆղանստան: