Սիոնիստական ռեժիմը հարձակում է իրականացրել Գազայի հատվածի որոշ շրջանների դեմ
Նոյեմբեր 22, 2020 07:56 Asia/Tehran
Պաղեստինյան աղբյուրները հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմը ավիահարձակում է իրականացրել Գազայի գոտու Բեյդար, խան Յունես և Շոջաիե շրջանների դեմ:
Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, պաղեստինյան աղբյուրները հայտարարել են, որ Սիոնիստական ռեժիմի ուղղաթիռները Բեյդարի շրջանում գրոհել են ծովային մի օբյեկտ:
Խան Յունեսի արևմուտքում և Շոջաիյեում ևս որոշ շրջաններ ավիահարձակման են ենթարկվել:
2006թ. ի վեր, Գազայի գոտին Սիոնիստական ռեժիմի կողմից օդային, ցամաքային ու ծովային շրջափակման է ենթարկվել և մինչ օրս հազարավոր պաղեստինցիներ զոհվել ու վիրավորվել են Իսրայելի ռեժիմի հարձակումների հետևանքով:
Պիտակ